Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.03.2020 | 00:02
Հյու­ղակս է կա­վե­ղեն,
Անձրևներն են ուժգ­նա­կի։
Նա­րեկն է ա­սում...
ՈՒ բան չի փոխ­վում դա­րե­րի խոր­քում:
Բայց նաև` Տե՛ր մեր,
Դու ան­ցար մահ­վան ու խա­չի մի­ջով`
Դե­պի Հա­րու­թյուն։
Քո Հա­րու­թյու­նը պարգևե­լով մեզ,
Օգ­նիր, որ մենք էլ` Քո փե­շից բռ­նած,
Մահ­վան ու խա­չի այս ցուրտ օ­րե­րում,
Հա­րու­թյան հույ­սը չկորց­նենք հան­կած:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ